Շահան Հովհաննիսյանի «VenHub Global, Inc»-ը մուտք է գործել Nasdaq բորսա
13 Փետրվարի 2026, 10:00
«VenHub Global, Inc» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Շահան Հովհաննիսյանը Նյու Յորքի Թայմս Սքվերում հնչեցրել է Nasdaq բորսայի առևտրային շրջանառության բացման զանգը՝ նշանավորելով ընկերության պաշտոնապես մուտքը բորսա։
«VenHub»-ը մասնագիտանում է լիովին ինքնավար «խելացի խանութների» տեխնոլոգիաների մշակման ոլորտում։ Դրանք գործում են շուրջօրյա՝ առանց սպասարկող անձնակազմի, ներկայացնում են մոտ 75 քմ մակերես ունեցող մոդուլային կառույցներ։ Խանութների ներսում տեղադրված են երկու ռոբոտացված ձեռքեր, որոնք տրամադրում են ապրանքներ (խմիչքներ, սննդամթերք, էլեկտրոնիկա)։ Պատվիրումն ու վճարումը կատարվում են բջջային հավելվածի միջոցով։
Առաջին կետերը բացվել են Լոս Անջելեսում՝ Union Station երկաթուղային կայարանում և LAX օդանավակայանի տրանսպորտային կենտրոնում։ 2026 թվականի հունվարի 30-ին «VenHub Global»-ը սկսել է հրապարակային առևտուրը Nasdaq բորսայում։