Շահբազյանը նոկաուտի է ենթարկել Դոբսոնին UFC Vegas 89-ի առաջին ռաունդում
Ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը UFC Vegas 89 մրցաշարում հաղթել է ամերիկացի Էյ Ջեյ Դոբսոնին։
Ինչպես գրում է «Спорт-Экспресс»-ը, միջին քաշային կարգում հանդես եկող Շահբազյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդի ավարտից 17 վայրկյան առաջ:
Այս մենամարտից հետո 26-ամյա Շահբազյանն ունի 13 հաղթանակ և 4 պարտություն MMA-ում:
32-ամյա Դոբսոնը խառը մենամարտերում ունի 7 հաղթանակ և 3 պարտություն: