Շանհայում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը

17 Հոկտեմբերի 2024, 18:30

Մշակույթ

Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնը հյուրախաղերով կմեկնի Չինաստան, որտեղ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը՝ աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ:

Ներկայացումները տեղի կունենան Արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի արդեն քսաներորդ անգամ Շանհայում։

Մեծ թատրոնի հյուրախաղերը տեղի կունենան հոկտեմբերի 17-21-ը։

Գրիգորովիչը «Սպարտակ»-ը առաջին անգամ բեմադրել է Մոսկվային Մեծ թատրոնում 1968 թվականին, ինչից հետո նա այդ բալետը բեմադրել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Ըստ փորձագետների՝ «Սպարտակ» բալետային ներկայացումը եղել է աշխարհի 39 երկրում։

Հիմա եթերում