Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Եվրոպայի «համալսարանական շախմատի» չեմպիոններ

24 Սեպտեմբերի 2025, 18:30

Սպորտ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը հաղթել է Երևանում կայացած համալսարանական շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմում խաղում էին հայտնի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի թիմը։ Երրորդ տեղում են Երևանի պետական համալսարանի շախմատիստները»,– ասված է հայտարարությունում։

Հիմա եթերում