Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ՝ Թբիլիսիում

22 Հունվարի 2025, 13:47

Մշակույթ

Հունվարի 21-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում տեղի է ունեցել ֆրանսահայ, արմատներով Վրաստանից, հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի մենակատարն է եղել երգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ, ձայնագրման պրոդյուսեր Արփի Ալտոն (Արփինե Տեր Պետրոսյանը): Համերգը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, գրում է Jnews.ge-ն:

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների ավելի քան 80 անդամ ունեցող խմբի աջակցությամբ ևս։

Համերգի ընթացքում հնչեցլ են Ազնավուրի ամենահայտնի երգերը, ներկաները վերհիշել են նրա անկրկնելի ձայնը և զգացմունքային կերպարները։