Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո՝ Պրահայում

09 Հոկտեմբերի 2024, 10:10

Մշակույթ

Պրահայի Ֆրանսիական ինստիտուտում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Չեխիայում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների կողմից՝ Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Չեխիայում ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի դեսպան Ստեֆան Կրուզան, որին հետևել է «Ազնավուրը և նրա աշխարհը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և Ռիչարդ Իհուելի ու Տոմաշ Յոխմանի համերգը, որոնք ներկայացրել են Ազնավուրի ամենահայտնի և սիրված երգերը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։