Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

07 Հուլիսի 2025, 13:30

Մշակույթ

Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ընթացիկ հարցերը, հասկացել՝ ինչպես ենք շարժվում առաջ։ Արձանը ձուլվում է Գյումրի քաղաքում, այս շաբաթ ամբողջությամբ պատրաստ կլինի, հուլիսի 16-ին արձանը տեղադրված կունենանք Շառլ Ազնավուրի հրապարակում, երկու օր անց կկարողանանք պաշտոնական բացումը անել։ Մենք նաև ունենալու ենք հյուրեր ֆրանսիական կողմից»,- նշել է նա։

Հիմա եթերում