Շառլ Ազնավուրի լուսանկարների ցուցահանդեսը՝ Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում
03 Հոկտեմբերի 2024, 10:40
Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում մինչև հոկտեմբերի 15-ը կարելի է տեսնել հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի լուսանկարների ցուցահանդեսը։
Ազնավուրը լուսանկարչությամբ տարվել է 1948 թվականից, երբ ֆրանսիացի մեծագույն երգչուհի և կինոդերասանուհի Էդիթ Պիաֆը նրան նվիրել է առաջին ֆոտոխցիկը։
Մաեստրոյի կողմից արված լուսանկարները ընդգծում են նրա անսահման տաղանդի բազմաթիվ դրվագներից ևս մեկը: