Շառլ Ազնավուրի ստեղծագործությունը շարունակում է ոգեշնչել արվեստագետներին ամբողջ աշխարհում
05 Մարտի 2026, 11:20
Ամերիկացի երգչուհի Նաիկան (Naïka) «France Inter»-ին տված հարցազրույցում նշել է, որ աշխարհահռչակ երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրի երաժշտությունը հատուկ տեղ ունի իր կյանքում։ Երգչուհու խոսքով՝ նա մեծացել է Ազնավուրի երգերով և անկեղծորեն հիացած է նրա ստեղծագործությամբ։
Նաիկան կատարել է Ազնավուրի հռչակավոր «La Bohème» ստեղծագործությունը, որը պատմում է Մոնմարտրում երիտասարդությունը կարոտով հիշող նկարչի պատմությունն՝ ազատության, ոգեշնչման և զրկանքների ժամանակ: