Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել, որը հետո խմբագրվել է
15 Մայիսի 2023, 08:45
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության նախնական տարբերակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի մամուլի խոսնակ Բարենդ Լեյթսը։
Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահստատել են իրենց աներկա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և դրան համապատասխան՝ միմյանց տարածքային ամբողջականությանը։
Հայտարարության նախնական տարբերակում, որը հրապարակվել էր Եվրոպական խորհրդի կայքում, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվ է նշվել 89․600 քառակուսի կիլոմետր, որը հետո խմբագրվել և դարձել է 86․600 քառակուսի կիլոմետր։
«Նախագահ Միշելի՝ մամուլի համար հայտարարությունում սխալ է թույլ տրվել։ Նախագահին ակամայից սխալ թիվ է տրամադրվել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ճիշտ թիվը 86 հազար 600 քառակուսի կիլոմետրն է։ Սխալն անմիջապես ուղղվել է հայտարարության տպագիր տարբերակում»,- գրել է Լեյթսը։