Շառլ Միշելի ու Փաշինյանի հայտարարությամբ Արցախի հարցը չի փակվում. Ռոբերտ Մարգարյան

Այն, որ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում նորություն չէ: Փաշինյանը դա ասել է Ազգային ժողովում, Պրահայում: Բրյուսելում հայտարարության միակ նոր էլեմենտը քառակուսի կիլոմետրերն էին: Մենք պիտի կարողանանք հասարակության մոտ ստեղծել այնպիսի համոզմունք, որ Փաշինյանի կամ Շառլ Միշելի հայտարարությամբ Արցախի հարցը չի կարող վճռվել:

«Խոշոր դերակատարությունը դրված է Սփյուռքի վրա, որը կարող է դառնալ Արցախի ժողովրդի ձայնը»: Այս մասին ասում է քաղաքական մեկնաբան Ռոբերտ Մարգարյանը: