Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
20 Փետրվարի 2024, 21:10
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումն ու բարգավաճումն առաջնային են ԵՄ օրակարգում»,- «X»-ի միկրոբլոգում գրել է Միշելը։