Շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը. ԱՄՆ պետքարտուղարություն
20 Մարտի 2024, 10:51
Վաշինգտոնը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են անհանգստացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունով, թե պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանի արագ սահմանազատում։
«Սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել։ Ոչ միայն քարտուղարը, այլև պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը, ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն կենտրոնացած են այս հարցի վրա՝ շփվելով կողմերի հետ», — ասել է Պատելը։