Շարունակում ենք նույն ոգով. Մխիթարյանի գրառումը՝ Ինտերի հաղթանակից հետո

05 Հոկտեմբերի 2023, 11:45

Սպորտ

ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում D խմբում «Ինտերը» ընդունել էր «Բենֆիկային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Հաղթական խաղից հետո միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Եկե՛ք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է»,- գրել է Մխիթարյանը: