Շարունակվում են Արցախում մնացած մարդկանց որոնումները․ ԿԽՄԿ

09 Հոկտեմբերի 2023, 15:00

Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է Արցախում մնացած մարդկանց, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամների որոնումները։

Ըստ կոմիտեի երևանյան գրասենյակի՝ անցած օրերին այցելությունների ընթացքում բաժանվել են սննդի և հիգիենայի փաթեթներ, հաջողվել է նաև վերականգնել երեք հոգու կապը Հայաստանում իրենց ընտանիքի անդամների հետ։

Կոմիտեն նշում է, որ այցելություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ բժիշկները, կատարում անձանց առողջական վիճակի գնահատում, բարելավում նրանց բժշկական կարիքները։