Շատ մեծ հույս ունեմ, որ իշխանություններին չի հաջողվելու փոխել մարդկանց միտքը. Ասատրյան
18 Սեպտեմբերի 2025, 19:05
Արարատի պատկերըանձնագրերից հանելը հակահայկական գործողություն է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Շվեդիայում «Հայկական միությունների համադրող կենտրոնի» փոխտնօրեն Անահիտ Ասատրյանը։
«Պատկերը հեռացնելը կարող է բացասաբար ազդել մեր հայության մտածելակերպի վրա, հատկապես նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանում։ Բնականաբար, ճիշտ չեմ համարում և բացասական եմ նայում նաև այն մտքին, որ պետք է որոշ ֆիլմերում կամ թատրոնում չօգտագործվի մեր տարածքների մասին խոսույթը։ Ու հուսամ՝ մեր թատրոնի աշխատողները, դերասանները, ռեժիսորները հետամուտ կլինեն, որ հակառակը արվի։ Նրանք պետք է ցույց տան, որ մեր երիտասարդները, սերունդները չմոռանան մեր ազգի, երկրի, մեր պատմության մասին»,- նշել է Ասատրյանը։
Խոսելով Սփյուռք-Հայաստան կապի մասին՝ նա նշել է․
«Հայաստանի և Շվեդիայի համայնքի միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն։ Սակայն, ցավոք սրտի, մենք դա չենք տեսնում վերջին ժամանակներս։ Մենք միայն կարողանում ենք նամակագրություն ուղարկել, որպեսզի հայտնենք մեր կարծիքը, մեր դժգոհությունը որոշակի որոշումների վրա, սակայն արձագանք երբեք չենք ստանում»։