Շատ մեծ վտանգ ներկայացնող երկու իր առգրավվել են. Վարդևանյանը՝ Նարեկ Կարապետյանի տանն իրականացվող խուզարկության մասին

08 Հուլիսի 2025, 11:53

Քաղաքականություն

Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ում և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններին։

«Կարծես թե խուզարկությունների թեման այլևս որևէ մեկին չի զարմացնում, բայց խուզարկությունը չափազանց ինտենսիվ միջամտություն է իրավունքներին, այն պետք է լինի բացառապես համաչափ, անհրաժեշտ և իրավաչափ։ Այս պարագայում, թե ինչ են փնտրում՝ շատ բարդ է ասելը։ Այս պահի դրությամբ շատ մեծ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել է խուզարկության շրջանակներում, խոսքը երկու գլխարկի մասին է»,- ասաց Վարդևանյանը։

Հիմա եթերում