Շատերն են քննադատում իշխանությանը. այդպես որ լինի, բոլորին պետք է իբրև ահաբեկիչ բռնեն. Բագրատունի

26 Հունիսի 2025, 19:00

Կարծիք

Ինձ մեկ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ են հենց հիմա կալանավորում Բագրատ Սրբազանին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ազգային Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Գևորգ Բագրատունին՝ խոսելով ՀՀ-ում վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունների մասին:

«Այո՛, Սրբազանի կալանավորումը նախադեպը չունեցող դեպք է: Սակայն այս ամենի մեջ ինձ մեկ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ հիմա: Եվ երբ իրադարձությունները դասավորում ենք, ամեն բան տեղն է ընկնում: Կողմերից մեկը փնտրում է վեճ, ուզում է կռիվ, և մյուս կողմը, չգիտես ինչու, մտնում է կռվի մեջ ոչ առաջին ուժի կանոնների համաձայն, ոչ նրանց ուզած ձևով ու զենքերով: Արդյունքում՝ մի կողմը պարտվում է, բայց երբ մի քիչ մտածում ես, հարց է ծագում՝ հնարավո՞ր է այս ողջ պատմության մեջ կան բաներ, որոնք մենք ուղղակի չգիտենք,»- նշել է Բագրատունին:

Խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարության մասին՝ նա ընդգծել է.

«Այս իշխանությունը Սամվել Կարապետյանի ասածները հասկացավ իրեն ձեռնտու ձևով և սկսեց այդպես առաջ տանել: Բայց ինչո՞ւ հենց նրա ասածները: Դրսում ում էլ կանգնեցնես, ավելի չար, դատապարտելի բառերով ինչ ասես կասի իշխանություններին: Այդպես լինի բոլորին պետք է բռնել, ասել՝ դու ահաբեկիչ ես: Ուրեմն ինչու նա, սա է խնդիրը: Ու ինչքան մտածում ենք, հարցն ավելի է մեծանում, խորանում»:

Հիմա եթերում