Shaumyan Cup 2 գավաթը տեղի կունենա Վիդնոե քաղաքում

14 Սեպտեմբերի 2024, 15:57

Սպորտ

Սեպտեմբերի 15-ին Մոսկվայի շրջանի Վիդնոե քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտում տեղի կունենա Շահումյանի հայ համայնքի կողմից կազմակերպված «Մեր վերածնունդը» Shaumyan Cup 2 ֆուտբոլային մրցաշարը:

Մրցաշարն անցկացվում է Արցախի Շահումյանի շրջանի բնակիչների միջև կապերն ամրապնդելու, մարզական ավանդույթները վերականգնելու և Շահումյանի շրջանի գյուղերի միջև մրցումներ անցկացնելու նպատակով:

Միջոցառման հիմնական նպատակն է նպաստել սպորտային համագործակցության զարգացմանը, հանրահռչակել առողջ ապրելակերպը և ստեղծել պայմաններ փոխգործակցության, փոխըմբռնման և բարեկամության համար:

Նշվում է նաև, որ այս նշանակալի միջոցառումն ուղղված է Շահումյանի շրջանի բնակիչների շրջանում մարզական մրցումների ավանդույթների վերականգնմանը և ավելի մեծ չափով համայնքի անդամների համախմբմանը, նոր ծանոթությունների և ընկերական մթնոլորտում շփման պայմանների ստեղծմանը: Մրցաշարը կօգնի վերականգնել մարզական մրցակցության ոգին, ամրապնդել համայնքի անդամների կապերը, համախմբվածությունն ու միասնականությունը: