Շավարշ Կարապետյան. նրա խիզախությունը փրկել է տասնյակ մարդկանց
19 Մայիսի 2024, 23:59
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Լեգենդար հայ լողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի և ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը մայիսի 19-ին դառնում է 71 տարեկան:
Բայց, բացի մարզական հաջողություններից, Կարապետյանը ձեռք է բերել անվախ հերոսի համբավ։ 1974 թվականին Շավարշ Վլադիմիրովիչը խորտակվող ավտոբուսից փրկել է 30 մարդու։ Շնորհիվ իր քաջության և ճարպկության, բոլոր նրանք, ովքեր եղել են ավտոբուսում, ողջ են մնացել։
Եվս մեկ փորձություն նրան սպասում էր 1976 թվականին, երբ Կարապետյանը եղբոր և մարզչի հետ առավոտյան վազք էին կատարում։ Նրանք պատահաբար հայտնվել են տրոլեյբուսի՝ Երևանի ջրամբարն ընկնելու վայրում։ Շավարշը սկսել է մարդկանց ջրից փրկել։ Նա առանց մտածելու սուզվել է 10 մետր խորության վրա՝ զրոյական տեսանելիության պայմաններում, ոտքերով կոտրելով տրոլեյբուսի հետևի պատուհանը և 92 ուղևորից դուրս բերելով 46 ուղևոր: Նրանցից 20-ի կյանքը հաջողվել է փրկել։
Կարապետյանի մարմինը վնասվել է կոտրված պատուհանի բեկորներից։ Նրա մոտ սկսվել են առողջական խնդիրներ՝ թոքաբորբ, սեպսիս։ Մինչ այժմ նրան դժվարությամբ է տրվում յուրաքանչյուր շունչ։ Ցավոք, այդ ժամանակ նա ստիպված եղավ հրաժեշտ տալ մարզական կարիերային։
1985-ին Կարապետյանը կրկին խիզախություն դրսևորեց և մարդկանց փրկեց Երևանի Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի ժամանակ, ընդ որում, ինքն էլ վնասվածքներ և այրվածքներ ստացավ:
«Նրանք, ում ես կարողացել եմ փրկել, հիշում են իմ մասին մինչև հիմա, ինչն ինձ համար գլխավոր պարգևն է», -հարցազրույցներից մեկում խոստովանել է Շավարշ Վլադիմիրովիչը:
Կարապետյանը «Ռուսաստանի ամենաազդեցիկ տղամարդիկ» վարկանիշում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Ամեն տարի շնորհավորանքներ է ստանում ՌԴ նախագահից։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում պարբերաբար անցկացվում են նաև Շավարշ Կարապետյանի անվան ստորջրյա լողի մրցումներ: