Շավո Օդաջյան․ Ռոքը նրա տարերքն է

22 Ապրիլի 2024, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Շավո Օդաջյանը հայազգի երաժիշտ է, առավել հայտնի է որպես հանրահայտ System of a Down խմբի բաս կիթառահար։

Դեռ պատանեկության տարիներին Օդաջյանը ակտիվորեն զբաղվում էր սկեյթսբորդինգով, լսում էր փանկ ռոք և հևի մետալ երաժշտություն։

Հատկանշական է, որ ապագա երաժիշտը սկզբում սկսել է աշխատել բանկում, իսկ SOAD խումբը Մալաքյանի և Թանկյանի հետ միասին ղեկավարել է 1994 թվականին՝ նրանց հետ ձայնագրման ստուդիայում ծանոթանալուց հետո։

1995 թվականից Շավո Օդաջյանը հանդիսանում է հանրահայտ «System of a Down» խմբի բաս կիթառահար։

Բացի այդ, Շավո Օդանջյանը շատ հայտնի դիջեյ է Լոս Անջելեսում։ 2001 թվականի մարտի 2-ին նա մասնակցել է Rock/DJ Explosion իրադարձությանը, ինչպես նաև համագործակցում է Սերժ Թանկյանի և հայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ «Serart» պրոյեկտի շրջանակներում։ Շավո Օդաջյանի մականունն է DJ Tactic։ Նա նաև «Onesidezero» խմբի գործադիր պրոդյուսերն է։

2020 թվականին Շավո Օդաջյանը ստեղծել է նոր խումբ, որը կոչվում էր «North Kingsley»։ Նա սկսել է նվագել հիփ-հոփ ժանրերում։

Հարկ է նշել, որ նա նաև եղել է «System of a Down»-ի բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսոր՝ ստեղծելով սյուրռեալիստական մթնոլորտ և կիրառելով նկարահանման նորարարական տեխնիկա։