Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը «Timisoara Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

07 Օգոստոսի 2023, 19:15

Սպորտ

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը «Timisoara Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 10 հնարավոր միավորից նա վաստակել է 8.5-ը։ Շանթ Սարգսյանն էլ մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 11–րդ հորիզոնականը` վաստակած 7.5 միավորով։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել ԱՄՆ–ն ներկայացնող շախմատիստ Հանս Մոկե Նիմանը՝ վաստակելով 9.5 միավոր։

Հիմա եթերում