Օլգա Ղազարյանը՝ շախմատային կոմպոզիցիայի լուծման մրցույթի հաղթող

05 Մարտի 2025, 20:15

Սպորտ

Մարտի 2-ին տեղի է ունեցել Արխանգելսկի շրջանի շախմատային կոմպոզիցիաների լուծման մրցույթի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 117 մարզիկ։ Մինչև 13 տարեկան տարիքային խմբում չեմպիոն է դարձել Օլգա Ղազարյանը։

Առաջադրանքները պատրաստել է Վոլգոգրադի շախմատային կոմպոզիցիայի հանձնաժողովը, իսկ մրցանակները տրամադրել է Արխանգելսկի շրջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Յուրկովը։