Շախմատիստ Ռոման Համբարձումյանը դարձել է Ռյազանի մինչև 9 տարեկանների առաջնության հաղթող

27 Փետրվարի 2024, 11:30

Սպորտ

Ռյազանի շրջանի շախմատի մինչև 9 տարեկան տղաների առաջնությունում չեմպիոն է դարձել պատանի շախմատիստ Ռոման Համբարձումյանը։

«Ռոմա, չեմպիո՜ն: Առա՛ջ, որդի՛ս։ Ապրես»,- գրել է Ռոմանի հայրը՝ Վլադիմիր Համբարձումյանը։

Համբարձումյանների ընտանիքը լրջորեն հետաքրքրված է շախմատով: Ռոմանը, նրա եղբայրները՝ Միշան, Յուրան, Ռոման և քույրը՝ Անգելինան, շախմատի բազմակի չեմպիոններ և մրցանակակիրներ են։ Նրանց հայրը շախմատի մարզիչ է։