Շախմատիստուհիներ Աննա և Սեդա Քառյանները՝ մրցաշարի ոսկե և արծաթե մեդալակիրներ

08 Հոկտեմբերի 2024, 11:10

Սպորտ

Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել քաղաքի ղեկավարի մրցանակների համար շախմատի մարզային մրցաշար, որում հայ շախմատիստուհիները մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Աննա Քառյանը նվաճել է մրցաշարի ոսկին, Սեդա Քառյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Մրցումներին մասնակցել է Կուբանի, Ստավրոպոլի, Կարաչայ-Չերկեսիայի և Սանկտ Պետերբուրգի 136 մարզիկ: