Շերին ընդգրկել են Ռոքնռոլի փառքի սրահում
Ամերիկահայ լեգենդար երգչուհի Շերն (Շերիլին Սարգսյան) ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում: Քլիվլենդում (ԱՄՆ) կայացած հանդիսավոր արարողության ընթացքում երգչուհին ելույթ է ունեցել Դուա Լիպայի հետ: Նրանք միասին կատարել են «Հավատում եմ» հիթը:
Սոցցանցերի օգտատերերին հիացրել է 78-ամյա Շերի արտաքինը՝ նշելով, որ գուցե նրա երիտասարդության գաղտնիքը «հայկական գեների» մեջ է։
Այս տարի Ռոքնռոլի փառքի սրահում բացի Շերից ընդգրկված են նաև Օզի Օսբորնը, Մերի Ջեյ Բլայջը, Փիթեր Ֆրեմփթոնը, Kool & The Gang, Foreigner, Dave Matthews Band և A Tribe Called Quest խմբերը: