60 տարի բեմում․ Շերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Ամերիկահայ լեգենդար երգչուհի, դերասանուհի․ շոու բիզնեսի ամենաերկարակյաց «դիվա» Շերը (Շերիլին Սարկիսյան) հայտարարել է, որ ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո որոշել է ավարտել երաժշտական կարիերան։
Լոնդոնի «Lyceum Theatre» թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ 78-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր նոր ալբոմը վերջինն է լինելու։
«Սա հավանաբար իմ վերջին ալբոմն է, որը պատրաստվում եմ ձայնագրել: Ես շատ հուզված եմ, սրանք հրաշալի երգեր են, և ես պարզապես ոգևորված եմ, որ դրանք ձայնագրում եմ»,- ասել է Շերը:
Նա նաև խոստովանել է, որ շատ բան կտար նորից 60 տարեկան դառնալու համար։