Շերը կմասնակցի «Victoria’s Secret»-ի նորաձևության ցուցադրությանը

30 Սեպտեմբերի 2024, 11:08

Հայեր

Ամերիկահայ երգչուհի Շերիլին Սարգսյանը (Շեր) հոկտեմբերի 15-ին ելույթ կունենա «Victoria’s Secret»-ի նորաձևության ցուցադրությանը:

«Սա կանանց աշխարհ է, ուստի հասկանալի է, որ նորաձևության ցուցադրությունն անհնար է առանց նորաձևության մոր՝ Շերի։ Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ նա ելույթ կունենա 2024 թվականի «Victoria’s Secret Fashion Show»-ում: Բայց նա մենակ չի լինի: Հետևեք նորություններին, շուտով կլինեն նոր հայտարարություններ», — Instagram-ում գրել է ընկերությունը։

Այս օրը պոդիումում կհայտնվեն նաև Ջիջի Հադիդը, Թայրա Բենքսը, Պալոմա Էլզեսերը և այլ աստղեր:

Վերջին անգամ 78-ամյա երգչուհին պոդիում է դուրս եկել 2022 թվականին։ Նա մասնակցել է Փարիզի նորաձևության շաբաթին։