ՇՀԿ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցը հետաձգվել է ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ
05 Սեպտեմբերի 2025, 17:43
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հարցը Չինաստանում վերջերս կայացած գագաթնաժողովում չի քննարկվել ժամանակի սղության պատճառով։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը, թեման մնում է ՇՀԿ-ի օրակարգում։ Այսպես նա մեկնաբանել է Ադրբեջանի՝ կազմակերպությանն անդամակցելու հայտը Հնդկաստանի կողմից իբր արգելափակելու մասին լուրերը։