«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Սոչի

30 Մայիսի 2023, 12:15

Տնտեսություն և Բիզնես

«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը հունիսի 25-ից կսկսի թռիչքներ իրականացնել Երևանից Սոչի։ Այս մասին հայտնել են Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Թռիչքները նախատեսված են հունիսի 25-ից, շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ թռիչքները կիրականացվեն Boeing 738-500 ինքնաթիռով, որը նախատեսված է 131 ուղևորի համար։ Սոչի-Երևան չվերթը կտևի մեկ ժամ։

Հիմա եթերում