Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի
08 Դեկտեմբերի 2025, 10:58
Շիրակի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի:
Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը»: