«Շնիկով տիկինը» ներկայացումը կհամալրի Ստանիսլավսկու անվան թատրոնի փոքր բեմի խաղացանկը

07 Հունիսի 2023, 00:00

Մշակույթ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմի խաղացանկը կհարստանա Անտոն Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ:

349042007_800148884716339_8453346650856524895_n.jpg (106 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը Ստանիսլավսկու թատրոնի և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) համատեղ նախագիծն է:

Ներկայացման բեմադրիչ Յարոսլավ Ժևներովը և նկարչուհի Եկատերինա Էրդենին ԳԻՏԻՍ-ի շրջանավարտներ են։ Ներկայացման դերակատարներն են Իվան Ստեպանովը, Հռիփսիմե Նահապետյանը, Անաստասիա Ֆաերտագը:

350708754_546317677657433_8880042812056434973_n.jpg (119 KB)
351698061_1390070161838355_4229905407779187646_n.jpg (164 KB)
351981448_1463548020852104_9054109904300922696_n.jpg (134 KB)