Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար պաշտպանելու համար․ Միքայել Սրբազան

20 Հոկտեմբերի 2025, 13:15

Քաղաքականություն

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հրապարակել է Սրբազանի խոսքը՝ բանտից։

«Դիտեցի «Մեծ բանավեճը»…

Խոնարհումս իմ եզդի եղբորը՝ Բորիսին, Վեհափառ Հայրապետին, ինձ, Բագրատ և Մկրտիչ սրբազաններին և ընդհանրապես Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար, ինչը իրեն առանձնահատուկ առաքինի մարդ լինելու մասին է խոսում: Շնորհակալություն նաև մեր մյուս պաշտպանին, ում ցավոք ճանաչելու պատիվը չունեմ:

Ներողություն եմ խնդրում կենդանասերներից՝ բորենիներին (չորքոտանի) վիրավորելու համար:

Աստված մեզ հետ է…

Օրհնությամբ

19.10.25

115-րդ օր ապօրինի բանտարկության»։

Հիմա եթերում