Շնորհակալ ենք Ֆրանսիային՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար․ Միրզոյան
26 Մայիսի 2025, 15:31
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ «Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար»:
Նշենք, որ Բարոն տեղեկացրել է՝ Ֆրանսիան առաջիկայում նախատեսում է հյուպատոսություն բացել Գորիսում: