Shortparis խումբը թողարկել է նոր ալբոմ. «Աննայի զգացմունքները»

05 Նոյեմբերի 2023, 00:45

Մշակույթ

Ռուսական «Shortparis» էստրադային խումբը թողարկել է նոր ալբոմ, որը կոչվում է այնպես, ինչպես հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը՝ «Աննայի զգացմունքները»:

RBC-ին տված հարցազրույցում ռեժիսոր Մելիքյանն ասել է, որ այս խմբին ինքը բացահայտել է ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այնուհետև մոնտաժային փուլում նա խմբին հրավիրել է երաժշտություն գրելու։

«Դա բավականին համարձակ որոշում էր, քանի որ Կոլյա Կոմյագինը երբեք երաժշտություն չի գրել ֆիլմերի համար, նա գրել է միայն երգեր։ Սկզբում գործը դժվար էր, մինչև որ նա զգաց, որ սա ֆիլմ է, և պետք է ոչ թե երգեր գրել, այլ պարզապես զգալ հերոսուհուն։ Հենց դա հասկացավ, երաժշտությունն անմիջապես սկսեց հնչել։ Եվ դա հրաշալի էր»,- ասել է ռեժիսորը։