Շոշ գյուղի կիրակնօրյա դպրոցի աշակերտները մկրտվել են

23 Մայիսի 2023, 08:32

Հայեր

Երկրորդ Ծաղկազարդի տոնին Շոշ գյուղի կիրակնօրյա դպրոցի աշակերտները մկրտվեցին գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում: Խորհրդակատարը տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանն էր:

Գյուղի 18 երեխաներ մկրտվեցին և հավիտենական ուխտ կնքեցին Աստծո հետ: Կնքահայրերից մեկը եկեղեցու խաչքավոր Կարեն Ջալավյանն է, իսկ մյուսը` բարեշնորհ Հովհաննես սարկավագ Թորոսյանը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի թեմից։