«Շունչ» թատրոնը հյուրախաղերով կմեկնի Ռուսաստան
26 Մարտի 2025, 09:20
Նորաստեղծ «Շունչ» թատրոնը հյուրախաղերով կմեկնի Ռուսաստան, որտեղ կներկայացնի Արմինե Բոյաջյանի և Նարեկ Մանուչարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Պատերազմի ցեցը» ներկայացումը: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տելեգրամյան ալիքը։
Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետևանքներով։ Ընտրված է ընտանիքի մոդելը՝ որպես ազգի հավաքական մարմնավորում, որտեղ յուրաքանչյուր կերպար, կարծես, ներկայացնում է հասարակության ինչ-որ մի շերտ՝ իր մտածելակերպով ու նպատակներով։ Ինչո՞ւ պատերազմել, ինչո՞ւ պայքարել սեփական հողի ու հայրենիքի համար, ինչպե՞ս հաղթահարել պատերազմի տված ցավը, ողբերգությունն ու հետևանքը։
Հյուրախաղերը տեղի կունենան Մոսկվայում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Վորոնեժում, Լիպեցկում և Օրյոլում: