Շուշեցի Էրիկի` Armenia-Artsakh ցուցահանդեսը Լոս Անջելեսում

06 Հոկտեմբերի 2023, 23:00

Մշակույթ

44-օրյա պատերազմի մասնակից շուշեցի Էրիկը, մարտում ոտքը կորցնելուց հետո, որոշեց նոր մասնագիտություն ձեռք բերել և ընդգրկվեց հայտնի ոսկերիչ և քանդակագործ Նուռի նախագծում: Նուռը Էրիկն իր ամենատաղանդավոր սաներից է համարում, գնահատում է նրա փիլիսոփայական մտածողությունն ու մոտեցումները արվեստում: Լոս Անջելեսեի Բըրբանք քաղաքում, նրա անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Նուռը՝ Արման Դավթյանը:

Պատերազմի ծանր վերքերը չեն կոտրել Էրիկի կամքը: Նա ակտիվ զբաղվում է սպորտով, մասնակցում դահուկավազքի մրցումների, իսկ հիմնական գործը քանդակագործությունն է:
Էրիկի և երգիչ-երգահան Խաչենցի ընկերությունը մկրտվել է մարտի դաշտում: Անբաժան ընկերները միասին են ժամանել Լոս Անջելես:

Այցելողներին անկասկած հաճելի անակնկալ է սպասվում: Խաչենցը ցուցահանդեսի օրերին լինելու է ընկերոջ կողքին և երգելու է այցելուների համար: Ցուցահանդեսը կտևի մինչև 10-ը:

Հիմա եթերում