Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները հասել են Կոռնիձոր․ Արցախի ՏՇ

24 Սեպտեմբերի 2023, 16:26

Քաղաքականություն

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր»,- նշված է հայտարարության մեջ։