Շուշիի տեխնոլոգիական համալսարանը վերսկսում է աշխատանքը

12 Հուլիսի 2024, 17:34

Կրթություն

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ աշխատանքների տարման գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը հայտնում է, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, ստանալով լիցենզիա, սեպտեմբերից նորից կգործի։

«Շուշիի տեխնոլոգիական համալսարանի վերաբացումով կպահպանենք ԲՈՒՀ-ի ավանդույթները, գիտական բարձր մակարդակն ու հավասար պայմաններ կստեղծենք բոլոր ուսանողների համար», — հայտնում է պրոռեկտորը: