Շուշիից՝ Ստեփանակերտ, Ստեփանակերտից՝ Երեւան. կրկնակի տեղահանված ու անտուն
02 Հոկտեմբերի 2023, 21:30
Արցախցի բռնի տեղահանվածների խնդիրներով այս պահին առավելապես զբաղվում են քաղաքացիական նախաձեռնությունները: Մի խումբ անհատներ, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ վերջին ագրեսիայի հետևանքով Արցախը անորոշ ժամանակով բռնի կերպով լքած արցախցիներին փորձում են օգնել անհրաժեշտ պարագաներով: Մարդիկ ունեն ոչ միայն կեցության, այլև նվազագույն կենցաղային ու սանտիտարահիգիենիկ պայմանների խնդիր՝ անկողնային պարագաներից մինչև հագուստի ու սննդի: 44-օրյա պատերազմից հետո Շուշիից Ստեփանակերտ տեղահանված Աննա Հովսեփյանը անցյալ շաբաթ ստիպված է եղել կրկին լքել տունը, այս անգամ՝ Ստեփանակերտի: Նա իր բազմանդամ՝ 12 հոգանոց ընտանիքով ժամանակավորապես բնակվել է երևանյան հյուրանոցներից մեկում՝ 13,000 դրամ օրավճարով:
Մանրամասները` տեսանյութում