Շուտով կթողարկվի Երևանին նվիրված առաջին open-world խաղը
11 Ապրիլի 2026, 10:00
Հայաստանում մեկնարկել է լայնածավալ նախագիծ, որի շրջանակում ստեղծվում է Երևան քաղաքի պատկերով առաջին «open-world» ժանրի համակարգչային խաղը: Նախագծի գլխավոր հերոսին մարմնավորում և ձայնավորում է ռեփեր Միշոն: Նախագծի պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը։ Խաղի թողարկումը նախատեսվում է 2026 թվականի դեկտեմբերին։
Խաղացողները հնարավորություն կունենան ուսումնասիրել մանրամասն վերարտադրված Երևանը, որտեղ հնարավոր կլինի ազատ տեղաշարժվել, փոխազդել կերպարների հետ և ազդել սյուժեի զարգացման վրա: Պատմության կենտրոնում Արթուր անունով հերոսն է, ով փորձում է փոխել սեփական կյանքը։
Նախագիծը համատեղում է ազատ խաղային ընթացք, ավտոմեքենաների իրատեսական կառավարում, NPC կերպարներով հագեցած քաղաքային միջավայր և օրիգինալ սաունդթրեք։ Մոտ ապագայում մշակողները խոստանում են ներկայացնել առաջին թիզերը։