Շուտով ուժեղ Հայաստան ենք ունենալու․ Սամվել Կարապետյանի աջակից

11 Ապրիլի 2026, 17:18

Քաղաքականություն

Երևանի Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։

Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում ընդգծել է, որ հավատում է Սամվել Կարապետյանի ուժերին։

«Ակնկալիքներս մեծ են։ Վստահ եմ՝ մի քանի օրից ուժեղ Հայաստան ենք ունենալու»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։