Շողակաթ Վարդանյանի «1489»-ը կցուցադրվի Նիդեռլանդներում

13 Հունվարի 2024, 10:05

Մշակույթ

Հայ ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի «1489»-ը մեկն է այն չորս ֆիլմերից, որոնք հունվարի 19-ից կցուցադրվեն «The Best of IDFA on Tour» ծրագրի շրջանակներում Նիդեռլանդների ավելի քան 50 կինոթատրոններում:

«1489»-ը ռեժիսորի 21-ամյա եղբոր՝ Սողոմոն Վարդանյանի անհետացման մասին է, որի մասին տեղեկություն չկա 2020-ի 44-օրյա պատերազմի առաջին օրերից։

Օգտագործելով իր հեռախոսի տեսախցիկը՝ Շողակաթը որոշում է նկարահանել իր և ծնողների որոնումները և այդ ամբողջ ընթացքում իրենց հուզական վիճակը: Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, սակայն անհրաժեշտ է ԴՆԹ հետազոտություն՝ ցույց տալու համար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են: