Շոյգուն և Իրանի պաշտպանության նախարարը հաստատել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հանձնառությունը

20 Սեպտեմբերի 2023, 15:46

Քաղաքականություն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ռեզա Աշտիանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է իր հանձնառությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցությանը։

Շոյգուն ասել է, որ «3+3» ձևաչափը կովկասյան տարածաշրջանի խնդիրների լավագույն լուծումն է խաղաղ ճանապարհով։

ՌԴ ՊՆ ղեկավարը նաև պաշտպանել է Իրանի դիրքորոշումը Կովկասում վերջին իրադարձությունների վերաբերյալ և քննադատել է երրորդ երկրների ներկայությունը տարածաշրջանում։

Աշտիանին իր հերթին ասել է, որ Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գծերից է։