Շոյգուն և Իրանի ՊՆ ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
15 Հունվարի 2024, 16:50
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանիի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն մեծացնում են համատեղ ջանքերը՝ իրապես հավասար բազմաբևեռ աշխարհ կառուցելու շահերից ելնելով։ Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքը, ինչը կհաստատվի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրման նախապատրաստվող Մեծ միջպետական պայմանագրում: