Շոյգուն՝ Հայաստանի համար ԱՄՆ-ի գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարների մասին

13 Փետրվարի 2026, 13:42

Քաղաքականություն

Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը գեղեցիկ բիզնես առաջարկներ են, սակայն ԱՄՆ-ը դեռևս ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել, էլ չենք խոսում դրա գործարկման կամ, առավել ևս, արդյունաբերական շահագործման փորձի մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Այո՛, ԱՄՆ-ում կան մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում են դրանով։ Այո՛, դրանք բոլորն ունեն շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ։ Բայց, ինչպես ասում են, կան նրբություններ…»,-ասել է նա:

Շոյգուն հավելել է, որ ամերիկացիները, որոնք ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չեն կառուցել, չունեն դրա արդյունաբերական շահագործման փորձը։