Շոյգուն ռուսական բանակն անվանել է Արցախում խաղաղության երաշխավոր
19 Դեկտեմբերի 2023, 16:00
Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը», — ասել Է Շոյգուն Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:
Նախարարը ռուսական զորախմբին հանձնարարել է փոփոխված իրավիճակում ապահովել Սիրիայում և Արցախում խաղաղության և կայունության պահպանումը: