«Շրջափակման ձայնը». Երևանում բացվել է արցախաբնակ լուսանկարիչների լուսանկարների ցուցահանդեսը

17 Մայիսի 2023, 19:35

Մշակույթ

Նախօրեին  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ճեմասրահում  բուհի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ  բացվեց  արցախաբնակ լուսանկարիչների՝ «Շրջափակման ձայնը» խորագրով  լուսանկարների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի գլխավոր նպատակն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես՝ երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։

Нет описания.
Ինչպես «Արցախպրես»֊ին տեղեկացրեց Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանը,  Արցախում ապրող մի խումբ լուսանկարիչներից ստացել են մոտ հարյուր լուսանկար, որոնցից ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են երեսուներեքը։ Ցուցադրվում են Մարգարիտա Պետրոսյանի, Դավիթ Ղահրամանյանի, Արմեն Գաբրիելյանի, Նարե Առուշանյանի, Անի Բալայանի, Էդգար Քամալյանի, Դիանա Հակոբյանի լուսանկարները։ 
 Нет описания.
«Հաշվի ենք առել լուսանկարների ներքին բովանդակային կողմն ու գեղագիտական արժեքը։ Երբ մարդկային լեզուն դադարում է խոսել, արվեստն է առաջ գալիս, և արվեստի լեզուն է փորձում մարդկային միտք մտնել։ Այս ցուցահանդեսը նաև ապացույցն է այն բանի, որ Արցախում այսօր ապրում են մեր հայրենակիցները, որոնք իսկական հայի մարմնացում են՝ ուժեղ, պայքարող, հող հայրենիին տեր կանգնող։ Նրանց համառությունը պետք է օրինակ ծառայի բոլորին։ Նրանք իրենց համառությամբ են ապացուցում, որ Արցախը հայկական է»,- հավելեց ՈՒԳՍԸ նախագահը։

Нет описания.
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանն էլ իր հերթին կարևորեց նման նախաձեռնությունները, ողջունեց ՈՒԳՍԸ-ի գործունեությունն ու իր զորակցությունը հայտնեց արցախցի հայրենակիցներին։
Нет описания.

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մայիսի 16-18-ը։ Լուսանկարները կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետութհան  Վանաձոր և Գյումրի քաղաքներում։

Нет описания.

Հիմա եթերում