Շրջափակված Արցախում այս տարի ավելի շատ են աճեցրել բանջարաբոստանային մշակաբույսեր

10 Հուլիսի 2023, 23:20

Հայեր

Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասն անմշակ է մնում՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով։

Համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը «Արցախպրես»-ին է ասել, որ գյուղի բնակիչներն անվտանգության նկատառումներից ելնելով է, որ չեն մշակում այդ հողատարածքները:

Վարնկաթաղցիները շրջափակման պայմաններում այս տարի ավելի շատ են ընդլայնել բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:

Թեև կարկուտի պատճառով այս տարի վնասվել են մրգատու այգիները, բայց թթի բերք որոշ չափով կարողացել են ստանալ, որից նախատեսում են դոշաբ և օղի պատրաստել:

Համայնքապետ Բախշիյանն ընդգծել է՝ մեկնարկած խոտհարքի արդյունքները հույս են ներշնչում, որ ձմռանն անասնակերի պակաս չեն ունենա:

Հիմա եթերում